Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 16–րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 67-րդ և 70-րդ հոդվածների պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2025 թվականի հուլիսի 28-ի N110-Ա որոշումը և 2025 թվականի սեպտեմբերի 22-ին կազմակերպված աճուրդի թիվ 3 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 4,97108 հա գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքը (1 միավոր, կադաստրային ծածկագիր՝ 09-074-0442-0135) 21073000 (քսանմեկ միլիոն յոթանասուներեք հազար) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթող մասնակից Վարդան Սամվելի Վարդանյանին՝ գյուղատնտեսական գործունեություն իրականացնելու նպատակով։
2.Օրենքով սահմանված կարգով ապահովել վճարման ենթակա գումարի մուծումը (փոխանցումը) Մեղրիի համայնքապետարանի 900305081367 հաշվարկային հաշվին:
3.Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Հայկուշ Հովսեփյանին` աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարի (սահմանված ժամկետում ու կարգով) վճարումը կատարելուց հետո, աճուրդում հաղթողի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:
4.Ընդունել ի գիտություն, որ անշարժ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման` ՀՀ կադաստրի կոմիտեում:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետը։