Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 124
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 278
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

03 հուլիսի 2019 թվականի N 278

ՎԱԶԳԵՆ ԱՐԱՅԻԿԻ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԸ ԿԱՐՃԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիք մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Քաղաքացի Վազգեն Թումանյանը, հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, «Գույքահարկի մասին» օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2019 թվականի հունիսի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի հիմքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից 12.06.2019թ. տրված N123613686440141202 տրված տեղեկանքի և Կապանի ՀՔԲ-ի կողմից տրամադրված տվյալների ՝ քննարկվող BMW 745 I մակնիշի, 30RR999 պետհամարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է քաղաքացի Վազգեն Թումանյանի սեփականությունը, ինչը «Գույքահարկի մասին» օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը, գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացած տույժը կազմում են՝ 208091 ( երկու հարյուր ութ հազար ինիսունմեկ) ՀՀ դրամ, ինչը 2018-2019 թթ. ընկած ժամանակահատվածում չի վճարվել: 2019 թվականի հունիսի 12-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2019 թվականի հուլիսի 03-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով չի ներկայացել Վազգեն Թումանյանը, չնայած պատշաճ ծանուցվել էր /հիմք՝ 25.06.2019թ. փոստ. անդորրագիր AG016395310AM/: Համաձայն ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից 03.07.2019թ.տրված N190624044938000-190624019046002 վճարման հանձնարարականի ՝ քաղաքացի Վազգեն Թումանյանը վճարել է 120980(մեկ հարյուր քսան հազար ինը հարյուր ութսուն ) ՀՀ դրամ:
Վարչական ակտն ընդունելու հիմնավորումը.
<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետի համաձայն ՝վարչական մարմնի նախաձեռնությամբ հարուցված վարչական վարույթը կարող է կարճվել , եթե՝ ա) անձը , ում հասցեագրված է լինելու վարչական ակտը , վերացրել է օրենքի կամ իրավական այլ ակտի պահանջների խախտումները կամ պատշաճ միջոցներ է ձեռնարկել խախտումները կանխելու ուղղությամբ, և նման դեպքերում այդ խախտումների վերաբերյալ չի պահանջում վարչական ակտի ընդունում :
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով ,<<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասի ա) կետով, 3-րդ մասով , 53-րդ , 58-60-րդ հոդվածներով

                                                                    ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Քաղաքացի Վազգեն Թումանյանի նկատմամբ 12 հունիսի 2019թվականի հարուցված վարչական վարույթը կարճել:
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner