Այսօր: Հինգշաբթի, 30 Հոկտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 166
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 2-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2021 թվականի N_
ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ինմասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին»օրենքի 32-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով՝ Մեղրի համայնքի ավագանի

                                                                                          որոշում է`

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեն`

1)եկամուտների գծով` 1,014,973,858 /մեկ միլիարդ տասնչորս միլիոն ինը հարյուր յոթանասուներեք հազար ութ հարյուր հիսունութ/ ՀՀ դրամ.

2)ծախսերի գծով` 1,053,868,820 /մեկ միլիարդ հիսուներեք միլիոն ութ հարյուր վաթսունութ հազար ութ հարյուր քսան/ ՀՀդրամ.

3)դեֆիցիտը (պակասուրդը)` 38,894,962 /երեսունութ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար ինը հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ:

2.Մեղրի համայնքի բյուջեի դեֆիցիտի (պակասուրդի) ֆինանսավորմանն ուղղել տարեսկզբի ազատ մնացորդը՝ 38,894,962 /երեսունութ միլիոն ութ հարյուր իննսունչորս հազար ինը հարյուր վաթսուներկու/ ՀՀ դրամ:

3.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները և ծախսերը` համաձայն հավելվածների:

4.«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն`

1)թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի բյուջեի կատարման ընթացքում կատարելու վերաբաշխումներ ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման ծախսերի նախատեսված հոդվածների միջև.

2)սահմանել, որ փոփոխությունների հանրագումարը բյուջետային տարվա ընթացքում չի կարող գերազանցել հաստատված չափաքանակների 15%-ը:

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագող հարաբերությունների վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(234.00 Կբ)
(29.88 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner