Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 116
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 1
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հունվարի 2021 թվականի N 1

ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29–Ի N1 ԱՐՏԱՀԵՐԹ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 17-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Մեղրի համայնքի ավագանին

                                                                                                               որոշում է՝

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2021 թվականի հունվարի 29-ի N1 արտահերթ նիստի օրակարգը`

1)Մեղրի համայնքի 2021 թվականի բյուջեն հաստատելու մասին.

2)Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքը անհատույց օգտագործման իրավունքով «Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոն» ՓԲԸ-ին տրամադրելու մասին.

3)Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N87 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին.

4)2021 թվականին օտարման կամ օգտագործման տրամադրման ենթակա հողամասերի ցանկը հաստատելու մասին.

5)Մեղրի համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագիծը հաստատելու մասին.

6)Մեղրի համայնքի վարչական տարածքում գտնվող և որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված հողամասերը համայնքային սեփականություն ճանաչելու մասին.

 

7)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասը սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) տրամադրելու և 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N83 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -7

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner