| Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 15-րդ, 26-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  9-րդ  հոդվածի  5-րդ  կետով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը  և  որոշման նախագծի քվեարկության  հետևյալ արդյունքները`  կողմ-9, դեմ-0,  ձեռնպահ-0,  Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի ավագանին որոշում  է`      1.Հաստատել  Հայաստանի  Հանրապետության   Սյունիքի  մարզի Մեղրի   համայնքի ղեկավարի  2016  թվականի  հոկտեմբերի 11-ի  «Մեղրիի մարզամշակութային կենտրոն»   համայնքային  ոչ  առևտրային կազմակերպություն ստեղծելու  մասին»   N16-Ա  որոշումը: 2.Հաստատել «Մեղրիի մարզամշակութային կենտրոն»  համայնքային  ոչ  առևտրային  կազմակերպության    կանոնադրությունը`  համաձայն հավելված 1-ի 3.Հաստատել«Մեղրիի մարզամշակութային կենտրոն»   համայնքային    ոչ    առևտրային  կազմակերպության  աշխատակիցների  թվաքանակը,  հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը`  համաձայն  հավելված 2-ի:    |