Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 154
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 23
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2019 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N51-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ և 34-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով և 12-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ, 9-րդ, 10-րդ և 13-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                                           որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2017-2021 թվականների հնգամյա զարգացման ծրագիրը հաստատելու մասին» N51-Ն որոշման հավելվածում կատարել լրացումներ՝ լրացնելով. 1) «Ավտոկայանատեղիների եվ հարակից շուկաների կառուցում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ /մաքսակետից 11 կմ հեռավորության վրա» ծրագրի անձնագիրը՝ գործարար միջավայրի բարելավման, ձեռնարկատիրության խթանման և ճանապարհային ենթակառուցվածքների զարգացման նպատակով.

2) «Վահրավար բնակավայրում գոյություն ունեցող ջրավազանների վերանորոգում» ծրագրի անձնագիրը՝ գյուղատնտեսության զարգացմանը նպաստելու նպատակով.

3) «Զբոսայգու հիմնում Մեղրի քաղաքում» ծրագրի անձնագիրը՝ բարեկարգ և կանաչապատ տարածքների ընդլայնման նպատակով:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՒՇԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(25.36 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner