Այսօր: Երկուշաբթի, 15 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 141
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 87-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 2-րդ պարբերության 3)-րդ կետով, 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N286-Ն որոշմամբ հաստատված կարգի, Մեղրի համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N39-Ն որոշմամբ,  հիմք ընդունելով  համայնքի  ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

 

որոշում է՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ  11/3  հասցեում  գտնվող, համայնքային  սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ  արտադրական նշանակության կատեգորիայի պահեստարաններ գործառնական նշանակության  09-002-0064-0119  կադաստրային  ծածկագրով  (անշարժ  գույքի  նկատմամբ  իրավունքների  պետական  գրանցման  վկայական N08092017-09-0003) 0,1545 հա  հողամասը պահեստարաններ  կառուցելու  նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 927000 (ինը հարյուր քսանյոթ հազար  ) ՀՀ դրամ:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոցի թիվ 11/4  հասցեում գտնվող,    համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ  արտադրական նշանակության կատեգորիայի պահեստարաններ գործառնական նշանակության  09-002-0064-0117 կադաստրային ծածկագրով (անշարժ  գույքի  նկատմամբ  իրավունքների  պետական  գրանցման  վկայական N23082017-09-0018) 0,05056հա հողամասը պահեստարաններ  կառուցելու  նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 303360 (երեք հարյուր երեք հազար  երեք հարյուր վաթսուն ) ՀՀ դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին  Նժդեհի  փողոցի  թիվ  125,127/1/2  հասցեում  գտնվող  համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության 09-002-0061-0069  կադաստրային  ծածկագրով  (անշարժ   գույքի  նկատմամբ   իրավունքների  պետական  գրանցման  վկայական N02022017-09-0019) 0,35114 հա հողամասը հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով  2 106 840 (երկու միլիոն մեկ հարյուր վեց հազար ութ հարյուր քառասուն)  ՀՀ  դրամ:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մեժլումյան  փողոցի թիվ 2/8 հասցեում գտնվող  համայնքային  սեփականություն հանդիսացող բնակավայրերի  բնակելի  կառուցապատման նշանակության 09-005-0068-0015 կադաստրային ծածկագրով (անշարժ  գույքի  նկատմամբ  իրավունքների  պետական  գրանցման  վկայական N17082017-09-0014) 0,0062 հա հողամասը հասարակական նշանակության օբյեկտ կառուցելու նպատակով աճուրդային կարգով օտարելմեկնարկային գին սահմանելով 37 200 (երեսունյոթ հազար  երկու  հարյուր) ՀՀ դրամ:

5. Համայնքի ղեկավարին` ապահովել  սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.28 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner