|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, citymeghri@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 սեպտեմբերի 2025 թվականի N 445-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ «ՄԵՂՐԻ ՔԱՂԱՔԻ ԱԴԵԼՅԱՆ ՓՈՂՈՑԻ 3/2 ՀԱՍՑԵՈՒՄ ՏԵՂԱԴՐՎԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼ-ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՏԱՐԱԾՔԻ ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ» ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» Կարգի 5-րդ գլխի 21-րդ կետի դ ենթակետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի «Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 3/2 հասցեում տեղադրված երեխաների սոցիալ-ներառական կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքների» ձեռքբերման հրատապ անհրաժեշտությունից՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի «Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի 3/2 հասցեում տեղադրված երեխաների սոցիալ-ներառական կենտրոնի տարածքի բարեկարգման աշխատանքները» ձեռք բերել միայն գնման հայտում նշված անձին (հնարավոր մասնակցին) հրավեր տրամադրելու միջոցով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԽԱՉԱՏՈՒՐ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|