Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 53
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 80
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, համաձայն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63 հոդվածի 1-ին պարբերության և 3)-րդ ենթակետի ու 67-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 118-Ն որոշմամբ և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, որոշման նախագծի քվեարկության արդյունքներով կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Մեղրի համայնքի ավագանին

                                                             որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գործարանային փողոցի թիվ 22 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,20333 հա (1 միավոր) (կադաստրային ծածկագրիր՝ 09-002-0064-0125) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա՝ <<պահեստարանների հողեր>> գործառնական նշանակության հողամասը, պահեստարան կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 1 219 980 (մեկ միլիոն երկու հարյուր տասնինը հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամ:

2. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Վարդանիձոր գյուղի 3-րդ փողոց 2-րդ նրբանցք թիվ 14/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,035 հա (1 միավոր) (կադաստրային ծածկագրիր՝ 09-092-0018-0017) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա՝ <<գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողեր>> գործառնական նշանակության հողամասը, չորանոց կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 35 000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ:

3. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գործարանային փողոցի թիվ 30 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,17639 հա (1 միավոր) (կադաստրային ծածկագրիր՝ 09-002-0064-0031) բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության հողամասը, բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 1 058 340 (մեկ միլիոն հիսունութ հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ:

4. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 28/50 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,08482 հա (1 միավոր) (կադաստրային ծածկագրիր՝ 09-005-0071-0020) բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության հողամասը, առևտրի սրահ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 508 920 (հինգ հարյուր ութ հազար ինը հարյուր քսան) ՀՀ դրամ:

5. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 44/6 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,01 հա (1 միավոր) (կադաստրային ծածկագրիր՝ 09-005-0067-0049) բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության հողամասը, առևտրի սրահ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 60 000 (վաթսուն հազար) ՀՀ դրամ:

6. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գործարանային փողոցի թիվ 4/4 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,43439 հա (1 միավոր) (կադաստրային ծածկագրիր՝ 09-002-0064-0019) բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<հասարակական կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության հողամասը, առևտրի սրահ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 2 606 340 (երկու միլիոն վեց հարյուր վեց հազար երեք հարյուր քառասուն) ՀՀ դրամ:

7. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Լեհվազ գյուղում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 0,09686 հա վարելահողը (1 միավոր) (կադաստրային ծածկագիր՝ 09-037-0111-0048), գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 41 660 (քառասունմեկ հազար վեց հարյուր վաթսան) ՀՀ դրամ:

8. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության 0,11022 հա բազմամյա տնկարկներ հողատեսքը (1 միավոր) (կադաստրային ծածկագիր՝ 09-005-0732-0048), գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 110 220 (մեկ հարյուր տաս հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ:

9. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Ադելյան փողոցի թիվ 15Բ/7 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0,00298 հա (1 միավոր) (կադաստրային ծածկագրիր՝ 09-005-0040-0001-ից) բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության հողամասը, ավտոտնակ կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 17 880 (տասնյոթ հազար ութ հարյուր ութսուն) ՀՀ դրամ:

10. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոց թիվ 4/9 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.06433 հա (1 միավոր) (կադաստրային ծածկագրիր՝ 09-002-0064-0039) բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության հողամասը օժանդակ շինություն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 385 980 (երեք հարյուր ութսունհինգ հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամ:

11. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոց թիվ 4/10 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.14985 հա (1 միավոր) (կադաստրային ծածկագրիր՝ 09-002-0064-0038-ից) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա՝ <<պահեստարանների օբյեկտների հողեր>> գործառնական նշանակության հողամասը պահեստարան կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 899 100 (ութ հարյուր իննսունինը հազար հարյուր) ՀՀ դրամ:

12. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Սահմանամերձ փողոց թիվ 4/11 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.04556 հա (1 միավոր) (կադաստրային ծածկագրիր՝ 09-002-0064-0038-ից) արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական հողերի կատեգորիա՝ <<պահեստարանների օբյեկտների հողեր>> գործառնական նշանակության հողամասը պահեստարան կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 273 360 (երկու հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր վաթսուն) ՀՀ դրամ:

13. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(19.66 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner