Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 157
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 21-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 2018 թվականի N 21-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՎ ՈՐՊԵՍ «ԱՆՀԱՅՏ» ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՓՈԽԱՆՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 2010 թվականի հունիսի 1-ի «Կադաստրային հատակագծերում և քարտեզներում հայտնաբերված սխալների ուղղման հրահանգը հաստատելու մասին» N186-Ն հրամանի 9-րդ կետի 5-րդ ենթակետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-11, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                                 որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ 09-005-0067-0014 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,09557 հա մակերեսով գյուղատնտեսական կատեգորիա՝ «վարելահող» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0602-0065 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,07152 հա մակերեսով գյուղատնտեսական կատեգորիա՝ «վարելահող» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0602-0069 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,06193 հա մակերեսով գյուղատնտեսական կատեգորիա՝ «վարելահող» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0602-0070 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,03881 հա մակերեսով գյուղատնտեսական կատեգորիա՝ «վարելահող» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0602-0071 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,05519 հա մակերեսով գյուղատնտեսական կատեգորիա՝ «վարելահող» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0602-0072 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,03026 հա մակերեսով գյուղատնտեսական կատեգորիա՝ «վարելահող» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0750-0007 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,19965 հա մակերեսով գյուղատնտեսական կատեգորիա՝ «վարելահող» գործառնական նշանակության հողամասը, 09-005-0750-0006 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,19289 հա մակերեսով գյուղատնտեսական կատեգորիա՝ «վարելահող» գործառնական նշանակության հողամասը և 09-005-0040-0001 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,00298 հա մակերեսով բնակավայրերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության հողամասը, որոնց նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել համայնքային սեփականություն:

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրում գտնվող, որպես «անհայտ» քաղաքացիների սեփականություն փոխանցված՝ 09-009-0119-0018 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,15601 հա մակերեսով գյուղատնտեսական կատեգորիա՝ «վարելահող» գործառնական նշանակության հողամասը, 09-009-0119-0019 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,12488 հա մակերեսով գյուղատնտեսական կատեգորիա՝ «վարելահող» գործառնական նշանակության հողամասը, 09-009-0119-0021 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,12931 հա մակերեսով գյուղատնտեսական կատեգորիա՝ «վարելահող» գործառնական նշանակության հողամասը և 09-009-0119-0022 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0,13719 հա մակերեսով գյուղատնտեսական կատեգորիա՝ «վարելահող» գործառնական նշանակության հողամասը, որոնց նկատմամբ գոյություն չունեն որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ՝ ճանաչել համայնքային սեփականություն:

3. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


Կողմ -11

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(17.45 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner