Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 111
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 33
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

07 փետրվարի 2019 թվականի N 33

ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 48-րդ հոդվածով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 29-ի N2-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության հանձնաժողովի 2019 թվականի հունվարի 30-ի N1 արձանագրությունը.

                                                                           որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2019թվականի բյուջեի <<Համայնքի սոցիալական ծրագրեր>> ծրագրի (10-07-01-51) այլ նպաստներ բյուջեից (4729) հոդվածից դրամական օգնություն հատկացնել ներքոհիշյալ քաղաքացիներին՝

1)Սյուզաննա Ջանյանին ՝ 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ,
2)Սերյոժա Ստեփանյանին՝ 15 000 (տասնհինգ հազար ) ՀՀ դրամ, 
3) Անուշ Գյուրջյանին 120000 (մեկ հարյուր քսան հազար) ՀՀ դրամ,
4)Արմինե Ալեքսանյանին ՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ  (2019 թվականի հունվարից մինչև հունիս ամիսը ներառյալ), համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվող որդու՝ Արման Հովհաննիսյանի համար, որպես համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար, 
5)Եղիսաբեթ Ղուկասյանին ՝ 30000 /երեսուն հազար / ՀՀ դրամ /2019թվականի հունվարից մինչև հունիս ամիսը ներառյալ/, համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվող որդու՝ Արամ Թարվերդյանի համար, որպես համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար, 
6)Ռեգինա Բաղդասարյանին՝ 30000 (երեսուն հազար) ՀՀ դրամ (2019թվականի հունվարից մինչև հունիս ամիսը ներառյալ), համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվող որդու՝ Համլետ Բաղդասարյանի համար, որպես համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար, 
7)Լիանա Ախպերջանյանին՝ 75000 (յոթանասունհինգ հազար) ՀՀ դրամ (2019թվականի հունվարից մինչև հունիս ամիսը ներառյալ) համայնքային ենթակայության մանկապարտեզի և արվեստի դպրոցի ծառայությունից օգտվող երեխաներ ՝ Աշոտ, Արմեն և Կարինա Գրիգորյանների համար, որպես համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար, 
8) Նունե Համբարձումյանի զեկուցագրի համաձայն՝ 25000 (քսանհինգ հազար) ՀՀ դրամ (2019 թվականի փետրվարից մինչև հունիս ամիսը ներառյալ), համայնքային ենթակայության մանկապարտեզի ծառայությունից օգտվող՝ Սոս Գևորգյանի համար, որպես համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար, 
9)Համազասպ Մարտիրոսյանին՝ 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ (2019 թվականի հունվարից մինչև մայիս ամիսը ներառյալ), համայնքային ենթակայության արվեստի դպրոցի ծառայությունից օգտվող որդու՝ Մովսես Մարտիրոսյանի համար, որպես համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճար:
2.Համայնքի կողմից մատուցած ծառայությունների դիմաց փոխհատուցման վճարի գումարը փոխանցել մանկապարտեզի ծառայություններից օգտվողների համար ՀՀ կենտրոնական գանձապետարանի 900305000912 հաշվարկային հաշվին, իսկ արվեստի դպրոցի ծառայություններից օգտվողների համար ՀՀ կենտրոնական գանձապետարանի 900305000920 հաշվարկային հաշվին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner