Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1–ին մասի 24–րդ կետով, հիմք ընդունելով 2025 թվականի սեպտեմբերի 22-ին կազմակերպված աճուրդի թիվ 7 արձանագրությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող Մեղրի համայնք գյուղ Նռնաձոր 2-րդ փողոց 7 հասցեում գտնվող 0,11844 հա բնակավայրերի՝ բնակելի կառուցապատման (1 միավոր, կադաստրային ծածկագիր՝ 09-066-0007-0020) հողամասի աճուրդը համարել չկայացած։