Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղի տարածքում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող 09-074-0024-0020 կադաստրային ծածկագրից 0.03811 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին և նրա վրա ամրակայված շինությանը տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Շվանիձոր գյուղ, Ս.Միքայելյան փողոց, 26» հասցե /կադաստրի կոմիտեի կողմից հաստատված հայտի քաղվածքի ծածկագիր՝ 09999JQTH4MB/:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: