Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 56
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 օգոստոսի 2019 թվականի N 56

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 10 ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                              որոշում է՝

                                              

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի օգոստոսի 28-ի N 10 հերթական նիստի օրակարգը`

1)Մեղրի համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, պետական սեփականություն հանդիսացող հողամասի օտարմանը համաձայնություն տալու մասին.

2)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Վարդանիձոր բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին.

3)Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2018 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին.

4)Մեղրի համայնքին սեփականության իրավունքով պատկանող գույքն անհատույց օգտագործման իրավունքով համայնքային ոչ առեվտրային կազմակերպությանը տրամադրելու մասին.

5)Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին.

6)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին.

7)Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին.

8)Մեղրի համայնքի ղեկավարի 2019 թվականի օգոստոսի 21-ի N333 որոշումը և <<Մեղրի համայնքի մանկապարտեզ>> համայնքային ոչ առեվտրային կազմակերպության Վարդանիձորի մասնաճյուղի կանոնադրությունը, աշխատողների քանակը, հաստիքացուցակը, պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին.

9)Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի հունվարի 29-ի N2-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

10)«Մեղրի համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առեվտրային կազմակերպության մասին.

11)Մեղրի բազմաբնակավայր համայնքի աղբահանության կառավարման ռազմավարական պլանին հավանություն տալու մասին.

12)Մեղրի համայնքի վարչական տարածքում աղբահանության իրականացման կարգը, սանիտարական մաքրման սխեման հաստատելու մասին:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


Կողմ -6

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳԱԳԻԿ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner