Այսօր: Երեքշաբթի, 16 Սեպտեմբերի 2025թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 52
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԸ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ և 3)-րդ ենթակետով, 67-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի թիվ 118-Ն որոշմամբ, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Մեղրի համայնքի ավագանին               

                                                    որոշում է՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության 0,09347 հա վարելահողը և 0,20105 հա այլ հողատեսքը (1 միավոր) (կադաստրային ծածկագրեր՝ 09-005-0750-0032 և 09-005-0750-0031) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 294 520 (երկու հարյուր իննսունչորս հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ:

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-005-0734-0085 կադաստրային ծածկագրից առանձնացված գյուղատնտեսական նշանակության 0,2005 հա այլ հողատեսքը (1 միավոր) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 200 500 (երկու հարյուր հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ:

3.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-005-0732-0020 կադաստրային ծածկագրից առանձնացված գյուղատնտեսական նշանակության 0,89431 հա պտղատու այգին (1 միավոր) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 894 310 (ութ հարյուր իննսունչորս հազար երեք հարյուր տաս) ՀՀ դրամ:

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-005-0751-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված գյուղատնտեսական նշանակության 0,35245 հա այլ հողատեսքը (1 միավոր), գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 352 450 (երեք հարյուր հիսուներկու հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ:

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-005-0602-0065 կադաստրային ծածկագրով գյուղատնտեսական նշանակության 0,07152 հա վարելահողը (1 միավոր) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 71 520 (յոթանասունմեկ հազար հինգ հարյուր քսան) ՀՀ դրամ:

6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր գյուղի 2-րդ փողոցի թիվ 3/1 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-066-0011-0005 կադաստրային ծածկագրից առանձնացված բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության 0,07214 հա հողամասը (1 միավոր) բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 72 140 (յոթանասուներկու հազար մեկ հարյուր քառասուն) ՀՀ դրամ:

7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-005-0602-0069, 09-005-0602-0070, 09-005-0602-0071 և 09-005-0602-0072 կադաստրային ծածկագրերով գյուղատնտեսական նշանակության 0,18618 հա վարելահողը (1 միավոր) գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 181 680 (մեկ հարյուր ութսունմեկ հազար վեց հարյուր ութսուն) ՀՀ դրամ: 8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 19/19 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-002-0027-0019 կադաստրային ծածկագրից առանձնացված բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության 0,0546 հա հողամասը (1 միավոր) բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 327 600 (երեք հարյուր քսանյոթ հազար վեց հարյուր) ՀՀ դրամ:

9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Ազատամարտիկների փողոցի թիվ 46 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 09-002-0061-0011 կադաստրային ծածկագրից առանձնացված բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<բնակելի կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության 0,14502 հա հողամասը (1 միավոր) բնակելի տուն կառուցելու նպատակով, աճուրդային կարգով օտարել` մեկնարկային գին սահմանելով 870 120 (ութ հարյուր յոթանասուն հազար մեկ հարյուր քսան) ՀՀ դրամ:

10. Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.76 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցել էԱմսաթիվ
Վերջին անգամ խմբագրել էԱմսաթիվ

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
citymeghri@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner