Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին» օրենքի 23-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596-Ն որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից լիազորված կազմակերպության` «Վոլիոս նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության՝ համայնքի ղեկավարին ուղղած 2024 թվականի մարտի 18-ի N1257-Տ դիմումը՝
ՈՐՈՇՈւՄ ԵՄ
1.Տալ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (լիազորված կազմակերպություն «Վոլիոս նախագծային ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերություն)՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի 21/60 հասցեում գտնվող տարածքի 0,4 կՎ էլեկտրամատակարարման աշխատանքների համար թիվ 2 շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է):
2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N 2-5 ձևի տեղեկանք:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինողի վրա: