Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 86
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 398
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

09 հոկտեմբերի 2019 թվականի N 398

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 76-81-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարիի 19-ի թիվ 11 որոշումը և 2019 թվականի հոկտեմբերի  01-ին կայացած մրցույթի թիվ 5/1 արձանագրությունը.

                                                                                       որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, գյուղատնտեսական նշանակության արոտավայր  հողատեսքերից 0,4 հա հողամասը (կադաստրային ծածկագիր` 09-037-0111-0054, անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N09082019-09-0052) վարձակալության իրավունքով, 25 տարի ժամկետով, տարեկան 4800 (չորս հազար ութ հարյուր) ՀՀ դրամ վարձավճարով տրամադրել Մեղրի համայնքի բնակիչ Կարեն  Մկրտչյանին՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու նպատակով:

2.Ընդունել ի գիտություն, որ հողամասի վարձակալության իրավունքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:

3. Սահմանել, որ.

1)վարձակալության իրավունք ձեռք բերող անձը պարտավոր է վարձավճարը վճարել հավասար չափերով ըստ տարվա օրացույցային եռամսյակների, ոչ ուշ քան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 15-ը՝ Մեղրիի համայնքապետարանի 900305081052 հաշվարկային հաշվին.

2) վարձակալը վարձավճարների ամբողջությամբ կամ մասնակի ուշացման յուրաքանչյուր օրվա համար վճարում է տուգանք՝ վարձատուին չվճարված գումարի 0,05 տոկոսի չափով.

3)վարձակալության իրավունքի մասին պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված ծախսերը կատարվում է վարձակալության իրավունք ձեռք բերող անձի միջոցների հաշվին:

4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի   կազմակերպական    բաժնի պետ Վանիկ Սարգսյանը: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner