Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի փետրվարի 28-ի N 18-Ն և 2024 թվականի հունվարի 15-ի N 04-Ն որոշումները, «ՏԱՔՍԻ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի ապրիլի 17-ի N 1741-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1.«ՏԱՔՍԻ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (իրավաբանական հասցե` Հայաստանի Հանրապետություն, Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Մեղրի քաղաք, Ադելյան փողոց 15Ա/22, ՀՎՀՀ 09424865) թույլատրել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ.Անդրանիկի փողոցի թիվ 34 շենքի հարևանությամբ տեղադրել (տեղաբաշխել) 18 քմ այլ արտաքին գովազդ:
2.«ՏԱՔՍԻ ՀԱՈՒՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը` Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի 900305081391 հաշվեհամարին վճարել 27000 (քսանյոթ հազար) ՀՀ դրամ տեղական տուրք` այլ արտաքին գովազդ տեղադրելու (տեղաբաշխելու) թույլտվության համար:
3.Քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:
4.Սույն որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին փոխարինողի վրա: