Այսօր: Ուրբաթ, 3 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 150
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 111-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 նոյեմբերի 2017 թվականի N 111-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ  հոդվածի 1-ին մասի  21-րդ կետով, «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևվտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի փետրվարի 25-ի N 92 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշումով և նկատի ունենալով համայնքի ղեկավարի  առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-10, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի   Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

 

                                                                   որոշում է՝

 1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի  համայնքի սեփականություն հանդիսացող, Արաքսաշեն 1 թաղամասի թիվ 1Ա հասցեում գտնվող 09-005-507-016 կադաստրային ծածկագրով 0,26 հա հողամասը և նրա վրա ամրակայված 0,17608 հա արտաքին մակերեսով շինությունը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական   գրանցման վկայական N1169574, տրված 05.09.2008թ) արտադրական օբյեկտ օգտագործելու նպատակով, օտարել հրապարակային սակարկությունների միջոցով՝ մեկնարկային գին սահմանելով  4.200.000 (չորս   միլիոն երկու  հարյուր հազար) ՀՀ դրամ (ըստ   «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ»  ՍՊԸ-ի  կողմից  15  նոյեմբերի 2017  թվականին տրված   շուկայական գնահատման  թիվ  ԳՀ 023-17   հաշվետվության):

1)  Գնորդի կողմից փոխհատուցման է ենթակա գույքի արժեքի գնահատման հետ կապված վճարը՝   1760,8 ք. Մ  շինության  համար 200 000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամ:

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի  համայնքի սեփականություն հանդիսացող, Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի փողոց թիվ 2 հասցեում գտնվող 09-008-036-002-001 կադաստրային ծածկագրով 444,5 ք.մ  արտաքին մակերեսով շինությունը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական   գրանցման վկայական N1111140, տրված 23.06.2006թ.) հասարակական գործունեություն իրականացնելու նպատակով, օտարել հրապարակային սակարկությունների միջոցով՝ մեկնարկային գին սահմանելով  12 200 000 (տասներկու   միլիոն երկու  հարյուր հազար) ՀՀ դրամ ( ըստ   «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ»  ՍՊԸ-ի  կողմից  22  նոյեմբերի  2017  թվականին  տրված   շուկայական  գնահատման  թիվ  ԳՀ 024-17   հաշվետվության):

3.Սահմանել, որ առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի  նպատակով  կազմակերպվում են աճուրդներ, ընդորում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է  վերջին աճուրդի մեկնարկային գնի  20 տոկոսի չափով:

4.Առաջարկել համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդը:


Կողմ -10

ԱԴԱՄՅԱՆ ԱՇՈՏ

ԱԴԱՄՅԱՆ ԿԱՐԵՆ

ԱԴԱՄՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԽԱՉԱՏՈՒՐ

ԶԱՔԱՐՅԱՆ ՀՐԱՅՐ

ՀԱԿՈԲՅԱՆ ԳԱՐԵԳԻՆ

ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՍՈՒՐԵՆ

ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ ՀԱՐՈՒԹ

ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿՈՍՏԱՆՏ

ՄԻՔԱԵԼՅԱՆ ՍԱՄՎԵԼ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ



Կից փաստաթղթեր՝
(22.93 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner