Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Գևորգ Արտուշի Պետրոսյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2021թ. փետրվարի 16-ի N489-Ք դիմումը.
որոշում եմ՝
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր գյուղում գտնվող,Գևորգ Արտուշի Պետրոսյանին ժառանգության իրավունքով պատկանող (ժառանգության վկայականը տրված՝ 25.01.2021թ.,սեղանամատյանում գրանցված 234-ով) 09-074-0037-0023 կադաստրային ծածկագրով 0,109 հա մակերեսով բնակավայրերի նշանակության հողամասին տրամադրել՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, Շվանիձոր գյուղ, 1-ին փողոց թիվ 19/1» հասցե:
2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: