Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ և 15-րդհոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`  կողմ-9, դեմ-0, ձեռնպահ-0, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին 
  
որոշում   է` Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու  2016 թվականի հոկտեմբերի 18-ի  N2 արտահերթ նիստի օրակարգը`     
1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրիի, Ագարակի, Ալվանքի, Լեհվազի, Լիճքի, Կարճևանի, Կուրիսի, Գուդեմնիսի, Նռնաձորի, Վահրավարի, Վարդանիձորի, Տաշտունի, Շվանիձորի համայնքապետարանների աշխատակազմերի գործունեությունը դադարեցնելու մասին: 
2.«Ագարակի քաղաքային համայնքի «Գիհոն» կոմունալ բարեկարգման տնտեսություն» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարելու մասին: 
3.Հայաստանի   Հանրապետության  Սյունիքի   մարզի   Մեղրիի համայնքապետարանի    
աշխատակազմի   համայնքային   ծառայության   մրցութային   և  ատեստավորման   
հանձնաժողովների կազմում ավագանու անդամների քանակական և անհատական կազմը  հաստատելու  մասին: 
 4.Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին համայնքում ներդրումային ծրագրեր ներկայացնելու նպատակով նախաձեռնող խումբ ստեղծելու և խմբի անհատական կազմը հաստատելու մասին: 
 5.«Ագարակ քաղաքի թիվ 1 մ/մանկապարտեզ» համայնքային  ոչ  առևտրային   կազմակերպությունը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 
6.«Մեղրի քաղաքի մսուր-մանկապարտեզ» համայնքային  ոչ  առևտրային   կազմակերպությունը վերանվանելու, կանոնադրությունը նոր խմբագրությամբ, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 
     7.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2016    
     թվականի հոկտեմբերի 12-ի N19-Ա, N20-Ա  որոշումները և «Ագարակի մանկապարտեզ»    
     համայնքային ոչ առևտրային կազմակերպությանԿարճևանի մասնաճյուղի, «Մեղրի 
     համայնքի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության Լեհվազի   
     մասնաճյուղի  կանոնադրությունները հաստատելու մասին: 
8.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի 2016 թվականի  հոկտեմբերի 11-ի N16-Ա որոշումը, «Մեղրիի  մարզամշակութային կենտրոն»   համայնքային ոչ    առևտրային  կազմակերպության կանոնադրությունը, աշխատակիցների  թվաքանակը, հաստիքացուցակը  և  պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին: 
9. «Մեղրու մշակույթի  կենտրոն»  հիմնարկը լուծարելու մասին: 
10. «Մեղրի քաղաքի մայր գրադարան»  հիմնարկը լուծարելու մասին: 
11. «Մեղրիի քաղաքային մարզադպրոց»  հիմնարկը լուծարելու մասին: 
12.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Նռնաձոր համայնքի ավագանու  2016 թվականի օգոստոսի 27-ի  N30-Ն, N31-Ն  և N32-Ն որոշումներն անվավեր ճանաչելու  մասին: 
13.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր բնակավայրի սեփականություն համարվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում  նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին:    |