Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 114
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Որոշում N 125
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնք
ՀՀ Սյունիքի մարզ, ք. Մեղրի, +374 286 4-34-23, +374 286 4-35-00, Hamaynq@meghri.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 մարտի 2020 թվականի N 125

ԼԱՈՒՐԱ ՍՏԵՓԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԲԱԺԱՆՈՒՄԻՑ ԱՌԱՋԱՑԱԾ ԳՈՒՅՔԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՆԵՐԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 46-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի N2387-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Լաուրա Ստեփանի Կարապետյանի կողմից լիազորված  Սամվել Սանասարի Միքաելյանի (լիազորագիր  տրված՝ 24.02.2020թ., սեղանամատյանում գրանցված 1024-ով)` համայնքի ղեկավարին ուղղած 2020 թվականի մարտի 20-ի թիվ  984-Ք դիմումը.

                                                                                                                որոշում եմ՝

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 28/1  հասցեում  գտնվող, Լաուրա Ստեփանի Կարապետյանի սեփականությունը հանդիսացող 60 քմ ընդհանուր մակերեսով երկհարկանի անշարժ գույքը (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման  վկայական  N29082012-09-0118,  տրված 29.08.2012թ.)  բաժանել  երկու՝  30 քմ  և 30քմ   մակերեսներով   առանձին   գույքային   միավորների    և   տրամադրել՝

1) 30 ք.մ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին (1-հարկ)՝ «Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Ագարակ, Չարենցի  փողոց  թիվ 28/1/1» հասցե. 

2) 30 քմ մակերեսով առանձնացվող անշարժ գույքին (2-րդ հարկ)՝ «Սյունիքի մարզ, Մեղրի  համայնք,  քաղաք Ագարակ, Չարենցի փողոց  թիվ 28/1/2» հասցե:  

2.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner