Այսօր: Կիրակի, 17 Հունվարի 2021թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 18
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 16-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 16-Ն


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ  հոդվածի 1-ին  մասի  1-ին կետով, «Հայաստանի  Հանրապետության  բյուջետային համակարգի մասին»  օրենքի 35-րդ հոդվածովհիմք  ընդունելով  համայնքի  ղեկավարի  առաջարկությունը  և որոշման նախագծի  քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-,  ձեռնպահ-,  Հայաստանի Հանրապետության  Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                                              որոշում   է`

1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի 2016 թվականի  բյուջեի  կատարման  տարեկան հաշվետվությունը  /համաձայն հավելվածի/: 

2.Հաստատել համայնքի բյուջեի եկամուտների կատարման վերաբերյալ հաշվետվությունը (01.01.2016թ. - 31.12.2016թ. ժամանակահատվածի համար):

3.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերի կատարման վերաբերյալ  հաշվետվությունը  ըստ  գործառնական  դասակարգման  (01.01.2016թ-31.12.2016թ. ժամանակահատվածի համար):    

4.Հաստատել համայնքի բյուջեի ծախսերի  կատարման  վերաբերյալ  հաշվետվությունը  ըստ  տնտեսագիտական  դասակարգման (01.01.2016թ-31.12.2016թ.  ժամանակահատվածի համար):    

5.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի կամ պակասուրդի (դեֆիցիտի) կատարման վերաբերյալ հաշվետվությունը  (01.01.2016թ.-31.12.2016թ.  ժամանակահատվածի համար):

6.Հաստատել համայնքի բյուջեի հավելուրդի օգտագործման ուղղությունների կամ պակասուրդի (դեֆիցիտի) ֆինանսավորման աղբյուրների կատարման վերաբերյալ հաշվետվությունը (01.01.2016թ.- 31.12.2016թ. ժամանակահատվածի համար):     

7.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:         


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner