Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N843-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 29-ի N85-Ն որոշումը և Էդգար Մարտիրոսյանի` համայնքի ղեկավարին ներկայացրած 2021թ. մարտի 25-ի N952-Ֆ հայտը.
Անհատ ձեռնարկատեր ԷդգարվՄարտիրոսյանին (գրանցման համարը՝ 79.1019669) Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան փողոցի թիվ 43 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում թույլատրել 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի մարտի 31-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքով: