Այսօր: Կիրակի, 28 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



10 հուլիսի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ  11 որոշումը և 2019թ-ի   հուլիսի 03-ին կայացած աճուրդի թիվ 27/1 արձանագրությունը.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող Մեղրի քաղաքում գտնվող 0,44228 հա գյուղատնտեսական նշանակության կորիզավոր հողատեսքը (ծածկագիր՝ 09-066-0136-0022) 271942 (երկու հարյուր յոթանասունմեկ հազար ինը հարյուր քառասուներկու) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթած մասնակից Արա Ազիզյանին՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալելու նպատակով:

2.Օրենքով սահմանված կարգով ապահովել վճարման ենթակա գումարի մուծումը (փոխանցումը) Մեղրիի համայնքապետարանի 900305081367 հաշվարկային հաշվին:

3.Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժնի առաջատար մասնագետ Աննա Քրիստափորյանին ` աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարի (սահմանված ժամկետում ու կարգով) վճարումը կատարելուց հետո, աճուրդում հաղթողի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:

4.Ընդունել ի գիտություն, որ անշարժ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման` անշարժ գույքի կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:

5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժնի պետ  Վ. Սարգսյանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՀԱՅԿՈՒՇ ՀՈՎՍԵՓՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝50c7454d-1c9b-4b98-99e1-95d18837aa87



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner