Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 136
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



08 օգոստոսի 2019 թ.

ԴԱՎԻԹ ԳՈՒՐԳԵՆԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈԻՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1 մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» թիվ 912-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Դավիթ Գուրգենի Հարությունյանի՝ համայնքի ղեկավարին ուղղած 2019 թվականի օգոստոսի 8-ի N 3150  դիմումը.

                                                                                         ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի  փողոցի թիվ 121/1 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով Դավիթ Գուրգենի Հարությունյանին  սեփականության իրավունքով պատկանող 0,1754 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ <<խառը կառուցապատման հողեր>> գործառնական նշանակության հողամասում (ծածկագիր 09-002-0061-0013, սեփականության իրավունքի վկայական թիվ 09082018-09-0026) 41.6 քմ մակերեսով ինքնակամ կառուցված ծածկը,60.35 քմ մակերեսով բետոնե հարթակը ու 4.8 քմ ինքնական կառուցված պարիսպը, որոնց պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները, օրենքով պահպանվող շահերը և վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառուցված չեն ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական:

3.Տեղեկացնել Դավիթ Հարությունյանին, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N912-Ն որոշման 2-րդ գլխի 22-րդ կետի գ) ենթակետով սահմանված վճարները՝

1) Ծածկի համար 57 408 (հիսունյոթ հազար չորս հարյուր ութ ) ՀՀ դրամ (41.6 քմ x 20 000 դրամ x 0.069 = 57 408 ՀՀ դրամ ) ,

2) Բետոնե հարթակի համար 83 214  (ութսուն երեք հազար երկու հարյուր տասնչորս ) ՀՀ դրամ (60.3 քմ x 20 000 դրամ x 0.069 = 83 214  ՀՀ դրամ ) ,

3) Պարիսպի համար 6624 (վեց  հազար վեց  հարյուր քսանչորս ) ՀՀ դրամ (4.8 քմ x 20 000 դրամ x 0.069 = 6624  ՀՀ դրամ )  60-օրյա ժամկետում չվճարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած:

4. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետկան գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անհայտ օգտատեր  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝0e409429-f3db-4fe0-a6fd-accd21e591b7



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner