Այսօր: Ուրբաթ, 29 Մարտի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 36
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 36


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻՑ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՀԱՏԿԱՑՈՒՄ՝ ՍՈՒԲՎԵՆՑԻԱ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 25-րդ կետերով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                                որոշում է՝

1.ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա, ստանալու նպատակով հավանություն տալ Մեղրի համայնքի 2019 թվականի բյուջետային ֆինանսավորման հետևյալ ծրագրային հայտերին՝

1)«Մեղրի համայնքի Ագարակի գոյություն ունեցող ջրավազանի վերանորոգման և բարեկարգման, Վահրավարի գոյություն ունեցող ջրավազանի վերանորոգման,Կարճևան, Լեհվազ և Նռնաձոր գյուղերի նոր ջրավազանների կառուցման աշխատանքներ».

2)«Ավտոկայանատեղիների և հարակից շուկաների ասֆալտապատում Մեղրիի մաքսակետին կից և Մ-2 միջպետական ճանապարհի հարևանությամբ և դրանց հարող տարածքների բարեկարգում».

3) «Զբոսայգու հիմնում Մեղրի քաղաքում».

4) «Մեղրի քաղաքի մանկապարտեզի հիմնանորոգում».

5) «Մեղրի համայնքի Շվանիձոր և Կարճևան գյուղերում մանկապարտեզի և բուժկետի համար հատկացված շինությունների վերահատակագծում և վերանորոգում»:

2.Համայնքի ղեկավարին` ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը, ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N1708-Ն որոշման դրույթների համաձայն՝ կազմել սուբվենցիաների ամբողջական փաթեթներ և ներկայացնել Սյունիքի մարզպետարան:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՇՈՒՇԱՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(25.59 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ

Գրանցող ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Գրանցման ամսաթիվ03/05/2019 16:04
Վերջին անգամ խմբագրել է ԼԻԼԻԿ ՄԵԺԼՈՒՄՅԱՆ  
Վերջին խմբագրման ամսաթիվ08/05/2019 10:35

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner