Այսօր: Կիրակի, 17 Հունվարի 2021թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 68-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 68-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՎԱՆԻՁՈՐ, ԱԼՎԱՆՔ, ՆՌՆԱՁՈՐ, ՎԱՀՐԱՎԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1918-Ն որոշմամբ, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1)-ին կետով, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2001 թվականի օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական       հանձնաժողովի 20.06.2017թ. N59 դրական եզրակացությունը, համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ- , դեմ- , ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

որոշում   է`

1. ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Շվանիձոր, Ալվանք, Նռնաձոր և Վահրավար բնակավայրերում գտնվող՝

1) Պետական սեփականություն հանդիսացող հատուկ պահպանվող տարածքների հողերից 0.05 հա /2 միավոր/ բնապահպանական հողամաս` /09-088-0101-0042-ից, 09-074-0434-0002-ից/,

2) Համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0.2 հա /11 միավոր/, որից 0,03 հա արոտավայր /09-074-0407-0001-ից 2 միավոր/ և 0,17հա այլ հողատեսք /09-074-0426-0070, 09-074-0426-0001-ից, 09-074-0443-0039, 09-009-0101-0001-ից, 09-009-0135-0002-ից, 09-009-0137-0003, 09-066-0123-0001-ից, 09-066-0112-0001-ից, 09-066-0139-0001-ից/ փոխադրել Էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա` «կապի օբյեկտների հողեր» գործառնական նշանակությամբ՝ բջջային կապի կայանների շահագործման համար:

2. Համայնքի ղեկավարին՝ ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner