Այսօր: Շաբաթ, 23 Հունվարի 2021թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 74
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 76-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 76-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21)-րդ կետով, Հայաստանի Հանրապետության   քաղաքացիական  օրենսգրքի  163-րդ   հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 13 հունիսի 2003 թվականի թիվ 882-Ն որոշումով, հիմք  ընդունելով  համայնքի  ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները՝ կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի   Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

 

                                                                   որոշում է՝

 1. Հայաստանի   Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի  համայնքի սեփականություն հանդիսացող 2007 թվականի արտադրության  HOVER 2,4  մակնիշի  059  LL 70 պետ. Համարանիշի ավտոմեքենան օտարել դասական բաց աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով 1020000 (մեկ միլիոն քսան հազար) ՀՀ դրամ (ըստ  «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ»   ՍՊԸ-ի կողմից 17   հուլիսի  2017   թվականին տրված  ավտոմեքենայի  շուկայական գնահատման  թիվ  ԱՄ011/17  հաշվետվության:

2. Հայաստանի   Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի  համայնքի սեփականություն հանդիսացող 2008  թվականի արտադրության  VAZ 21214-130-20 մակնիշի  058  LL 70 պետ. համարանիշի ավտոմեքենան օտարել դասական բաց աճուրդով՝ մեկնարկային գին սահմանելով 715000  ( յոթ հարյուր տասնհինգ  հազար  ) ՀՀ դրամ (ըստ   «ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ»  ՍՊԸ-ի  կողմից  17  հուլիսի 2017  թվականին տրված  ավտոմեքենայի  շուկայական գնահատման  թիվ  ԱՍՕ11/17   հաշվետվության:

3.Սահմանել, որ՝

   1)առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի  նպատակով  կազմակերպվում են աճուրդներ,ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է  վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

  2) գնորդի կողմից փոխհատուցման է ենթակա գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը՝ յուրաքանչյուր ավտոմեքենայի համար 30000 /երեսուն հազար/   ՀՀ դրամ:

4.Առաջարկել համայնքի ղեկավարին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել աճուրդը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner