Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հոկտեմբերի 28-ի «Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու կարգը սահմանելու մասին» N1477-Ն որոշմամբ և հիմք ընդունելով Հովհաննես Մարտիրոսյանի` Մեղրի համայնքի ղեկավարին ուղղած 2021թվականի փետրվարի 12-ի թիվ 455 դիմումը.
1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական տարածքում՝ Վարդանիձոր բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 300000 (երեք հարյուր հազար) քմ գյուղատնտեսական նշանակության արոտավայրերի հողերից օգտվելու իրավունքով, երեք տարի ժամկետով, տրամադրել Հովհաննես Մարտիրոսյանին , ամսական սահմանելով 6450 (վեց հազար չորս հարյուր հիսուն) ՀՀ դրամ վարձավճար:
2.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետի վրա: