Այսօր: Կիրակի, 5 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 հուլիսի 2020 թ.

<<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>> ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆ ՎԱՐԴԱՆ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1.Վարչական իրավախախտման վերաբերյալ գործի նկարագրությունը, վարչական ակտն ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման , գյուղատնտեսության, գույքի կառավարման բաժնի կողմից 2020 թվականի հունիսի 22-ին հայտնաբերվել է  <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 1541-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտում, մասնավորապես՝ կառուցապատող <<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>> ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Հովսեփյանի կողմից Մեղրի համայնքի Տաշտուն բնակավայրում բազմամետաղների մշակման փորձարարական գործարանի և Պոլիմետաղների մշակման փորձարարական  գործարանին կից ջարդող- մանրացնող կոմպլեքսի  կառուցման  համար  2018 թվականի մարտի 21-ին տրված N06 շինարարության թույլտվությամբ 2013 թվականի սեպտեմբերի 5-ի N 1 շինարարության թույլտվությունը երկարաձգվել է 1 (մեկ) տարի ժամկետով, սակայն սահմանված ժամկետում շինարարությունը ավարտված չէ:Հայտնաբերված իրավախախտման փաստով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի նախաձեռնությամբ <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 30-րդ հոդվածի առաջին մասի <<բ>>  ենթակետի  և նույն օրենքի 34-րդ հոդվածով սահմանված կարգով <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ >> օրենսգրքի 154.1-րդ հոդվածի առաջին մասի  պահանջների խախտման փաստով  հարուցվել է վարչական վարույթ:
Կառուցապատողը պատշաճ ծանուցվել է 2020 թվականի հուլիսի 13-ին կայանալիք  վարչական վարույթի գործի քննության տեղի և ժամանակի մասին, սակայն չի ներկայացել:
Գործի քննության ընթացքում ուսումնասիրվեցին  շինարարության թույտվությունները, վարչական իրավախախտման արձանագրությունը,<<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>> ՍՊԸ-ի դիմումը՝ շինարարության երկարաձգման վերաբերյալ, կառուցվող օբյեկտի նախահաշվարկային արժեքի մասին փաստաթղթերը:
Գործի փաստական հանգամանքների և դրանում առկա բոլոր ապացույցների բազմակողմանի, լրիվ և օբյելտիվ հետազոտման արդյունքում հիմնավորվեց, որ կառուցապատող <<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>> ՍՊԸ-ի տնօրեն  Վարդան Հովսեփյանի կողմից սահմանված ժամկետում շինարարական աշխատանքները ավարտված չեն, որով թույլ է տվել <<Վարչական իրավախախտումների վերբերյալ>> օրենսգրքի 154.-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված վարչական իրավախախտում:
2.Վարչական ակտ ընդունելու հիմնավորումները. Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, օրենքով նախատեսված դեպքերում և կարգով անձանց ենթարկում է վարչական պատասխանատվության: Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> իրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի՝ համայնքի ղեկավարը, որպես սեփական լիազորություն՝Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով  համաձայնեցնում է ճարտարապետաշինարարական  նախագծերը, տալիս շինարարության(քանդման) թույլտվություն, միջոցներ է ձեռնարկում շինարարության թույլտվությամբ նախատեսված ժամկետներում կառուցապատումն ավարտելու համար:<<Վարչական իրավախախտման վերաբերյալ>> օրենսգրքի 154.1հոդվածի առաջին մասի համաձայն՝կառուցապատումը համապատասխան քաղաքաշինական գործունեության համար սահմանված քաղաքաշինական նորմերով նախատեսված ժամկետներում չավարտելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում՝ շինարարության նախահաշվային արժեքի մեկ տոկոսի չափով:Նույն օրենսգրքի 9-րդ հոդվածի համաձայն՝ վարչական իրավախախտում(զանցանք) է համարվում պետական կամ հասարարական կարգի, սոցիալիստական սեփականության, քաղաքացիների իրավունքների և ազատությունների, կառավարման սահմանված  կարգի դեմ ոտնձգվող հակաիրավական, մեղավոր (դիտավոևյալ կամ անզգույշ) այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար օրենսդրությամբ նախատեսված է վարչական պատասխանատվություն:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի առաջին մասի 26-րդ կետով, 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով, <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ >> օրենսգրքի 23-րդ հոդվածի 2-րդ կետով, 32-րդ հոդվածով,154.1 հոդվածի առաջին մասով, 219-րդ, 281-րդ և 282-րդ հոդվածներով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1.Կառուցապատող <<ԱՏ-ՄԵՏԱԼՍ>>ՍՊԸ-ի տնօրեն Վարդան Հովսեփյանին <<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 154.1-րդ հոդվածի առաջին մասով ենթարկել վարչական պատասխանատվության՝ նշանակելով վարչական տույժ՝  309 889     ( երեք հարյուր ինը հազար ութ հարյուր ութսունինը) ՀՀ դրամի չափով:
2.<<Վարչական իրավախախտումների վերաբերյալ>> օրենսգրքի 305-րդ հոդվածի համաձայն տուգանքը պետք է վճարվի սույն որոշումը իրավախախտումն կատարած անձի կողմից ստանալուց ոչ ուշ, քան տասնհինգ օրվա ընթացքում՝ ՀՀ ֆինանսների նախարարություն,Մեղրի համայնք, 900305081276 հաշվարկային հաշվեհամարին:Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ երկամսյա ժամկետում:
3.Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից կարող է բողոքարկվել վարչական կարգով համայնքի ղեկավարին երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում վարչական ակտի հասցեատիրոջն իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝5a51608f-abac-4ac1-b6d3-2f49a236062e



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner