Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N108-Ն որոշումը և <<ՍՏՌ ԱՌՄ>> ՍՊ ընկերության` համայնքի ղեկավարին ներկայացրած 2019թ. օգոստոսի 7-ի N 3136-Ֆ հայտը`
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
<<ՍՏՌ ԱՌՄ>> ՍՊ ընկերությանը (գրանցման համարը 282.110.1004193) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Գործարարների թիվ 12 հասցեում գտնվող լիցքավորման կետում թույլատրել 2019 թվականի մայիսի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը զբաղվելու հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի վաճառքով: