Այսօր: Երեքշաբթի, 7 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 143
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



28 նոյեմբերի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՐՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԸ ԱՃՈՒՐԴՈՒՄ ՀԱՂԹԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 70-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թ-ի ապրիլի 12-ի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի փետրվարի 19-ի թիվ 11 որոշումը և 2019թ-ի նոյեմբերի 26-ին կայացած աճուրդի թիվ 50/1 արձանագրությունը.

                                                                                 որոշում եմ՝

1. Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող Ագարակ քաղաքի Սահամանամերձ փողոցի թիվ 4/14 հասցեում գտնվող 0,22507 հա արդյունաբերական, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կատեգորիա՝ <<պահեստարանների հողեր>> գործառնական նշանակության հողամասը (կադաստրային ծածկագիր՝ 09-002-0064-0142, վկայական N 03102019-09-0013) 1 552 980 (մեկ միլիոն հինգ հարյուր հիսուներկու հազար ինը հարյուր ութսուն) ՀՀ դրամով օտարել աճուրդում հաղթած մասնակից Մայիս Աշոտի Խաչատրյանին՝ պահեստարան կառուցելու նպատակով:

2. Օրենքով սահմանված կարգով ապահովել վճարման ենթակա գումարի մուծումը (փոխանցումը) Մեղրիի համայնքապետարանի 900305081367 հաշվարկային հաշվին:

3. Լիազորել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ Արտավազդ Արզումանյանին`աճուրդով գնված հողամասի վճարման ենթակա գումարի (սահմանված ժամկետում ու կարգով) վճարումը կատարելուց հետո, աճուրդում հաղթողի հետ կնքել հողամասի օտարման պայմանագիր:

4. Ընդունել ի գիտություն, որ անշարժ գույքի օտարման պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը պետական գրանցման` ՀՀ կադաստրի համապատասխան ստորաբաժանումում:

5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման, գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի պետ Մ. Ղազարյանը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արտո Արզումանյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner