Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 15-ի N 04-Ն որոշումը, Մարինե Ղազարյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2024 թվականի ապրիլի 16-ի N 1714-Տ հայտը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Անհատ ձեռնարկատեր Մարինե Ղազարյանին (գրանցման համարը՝ 79.1213228) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Գարեգին Նժդեհի 1-ին նրբ․ 24 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2024 թվականի ապրիլի 01-ից մինչև 2024 թվականի հունիսի 30-ն ընկած ժամանակահատվածի համար զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով: