Այսօր: Երկուշաբթի, 18 Հունվարի 2021թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 55-Ն
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 55-Ն


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՓՈՂՈՑՆԵՐԻ, ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՅԼ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍԱՆՄԱՔՐՄԱՆ, ԱՂԲԱՀԱՆՈՒԹՅԱՆ, ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական  ակտերի  մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի  20-րդ,  72-րդ  հոդվածի  1-ին  մասի  1-ին  կետի  բ)  ենթակետով,  հաշվի  առնելով,  որ  Հայաստանի  Հանրապետության  Սյունիքի  մարզի  Մեղրիի  կանաչապատման,  բարեկարգման  և  սանմաքրման  աշխատանքները  իրականացնելու  համար  համապատասխան մարդկային  ռեսուսներ  և  տեխնիկական  բազա   ունեցող  միակ  կազմակերպությունը  «Մեղրիի կոմունալ տնտեսություն,  բարեկարգում»   համայնքային    ոչ առևտրային  կազմակերպությունն  է,  հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը  և  որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`    կողմ-,  դեմ-,  ձեռնպահ-,  Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի ավագանին 

 

որոշում   է`

1.Հայաստանի  Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի  փողոցների,  պուրակների,  գերեզմանատների  և  ընդհանուր  օգտագործման  այլ տարածքների  սանմաքրման,  աղբահանության,  բարեկարգման  և  պահպանության  ծառայությունների  մատուցումը  իրականացնել  «Մեղրիի կոմունալ տնտեսություն, բարեկարգում»     համայնքային    ոչ    առևտրային  կազմակերպության  միջոցով:

2.Ուժը  կորցրած ճանաչել  Հայաստանի  Հանրապետության   Սյունիքի  մարզի  Ագարակի  քաղաքային  համայնքի ավագանու  2012 թվականի դեկտեմբերի  28-ի  «Հայաստանի  Հանրապետության   Սյունիքի  մարզի  Ագարակի  քաղաքային  համայնքի փողոցների,  գերեզմանատների  և  ընդհանուր  օգտագործման  այլ տարածքների  սանմաքրման,  աղբահանության,  բարեկարգման  և  պահպանության  ծառայությունների  մատուցման մասին» թիվ  74-Ն  որոշումը:

3.Սույն  որոշումն  ուժի  մեջ  է  մտնում  պաշտոնական   հրապարակման  օրվան  հաջորդող  տասներորդ  օրը:    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner