Այսօր: Հինգշաբթի, 21 Հունվարի 2021թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 73
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 47-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 47-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԸ (ՄԱՐԴԱՏԱՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐ) ԿՐԿՆԱԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 163-րդ հոդվածով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ- , դեմ- , ձեռնպահ- , Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

 

                                                          որոշում  է`

 1.Օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 2008 թվականի արտադրության VAZ 21214-130-20 մակնիշի 058 LL 70 պետհամարանիշի ավտոմեքենան բաց դասական կրկնաաճուրդ –  վաճառքով՝ կրկնաաճուրդի  մեկնարկային  գին  սահմանելով  1 120 000 (մեկ միլիոն հարյուր  քսան հազար) ՀՀ դրա մ (գինն ըստ  « ԱԼՏԱՎԻՊ»   ՍՊԸ-ի   կողմից    14.06.2016  թվականին    տրված  ավտոմեքենայի   շուկայական  գնահատման թիվ ՇԳՀ/06/101  հաշվետվությամբ սահմանված 1400000 դրամից  իջեցվել է 20%) :

   1) կրկնաաճուրդը չկայանալու դեպքում ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում անցկացնել  հերթական աճուրդ և յուրաքանչյուր կրկնաաճուրդ անցկացնելիս   վաճառվող գույքի նախնական գինն իջեցնել 20 տոկոսով:

 2.Օտարել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող 2007 թվականի արտադրության HOVER 2.4 մակնիշի 059 LL 70 պետ. համարանիշի ավտոմեքենան բաց դասական կրկնաաճուրդ –  վաճառքով՝կրկնաաճուրդի ՝ մեկնարկային գին սահմանելով 1 422 000 (մեկ միլիոն չորս հարյուր քսաներկու հազար) ՀՀ դրամ (գինն ըստ  « ԱՐ ՎԻ ԷՄ ՔՈՆՍԱԼՏ»   ՍՊԸ-ի   կողմից    07.12.2016  թվականին    տրված  ավտոմեքենայի   շուկայական  գնահատման NԳՀ/080/16  հաշվետվությամբ սահմանված 1580000 դրամից  իջեցվել է 10 %) :

   1) կրկնաաճուրդը չկայանալու դեպքում ոչ ուշ, քան մեկ ամսվա ընթացքում անցկացնել  հերթական աճուրդ և յուրաքանչյուր կրկնաաճուրդ անցկացնելիս   վաճառվող գույքի նախնական գինն իջեցնել 10 տոկոսով:

 3. Համայնքի ղեկավարին՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և անցկացնել կրկնաաճուրդները:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner