Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



21 օգոստոսի 2019 թ.

ԱՆԻԿ ՕՆԻԿԻ ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ ՀՈԳԱԲԱՐՁՈՒԻ ԵՎ ԽՆԱՄԱԿԱԼԻ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՈՒՄԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԵՎ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 523, N 524, N 525 ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով,Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 41-րդ հոդվածի 1-ին մասով,Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունիսի 2-ի N631-Ն որոշման պահանջներով,հիմք ընդունելով Մեղրի համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի 2019 թվականի օգոստոսի 16 -ի թիվ 5 արձանագրությունը և  Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենց փողոցի շենք 3, բնակարան 5 հասցեի բնակիչ  Անիկ Օնիկի Վարդանյանի դիմումը (մուտք՝ 2019 թվականի հուլիսի 31-ի N Ք-3048), որով հայտնել է, որ անչափահասներ Մերի Փարսադանի Փարսադանյանը, Գոռ Փարսադանի Փարսադանյանը և Գևորգ Փարսադանի Փարսադանյանը վերադարձվել են հոր՝ Փարսադան Էրիկի Փարսադանյանի խնամքին՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

 

1.Անչափահասներ Մերի Փարսադանի Փարսադանյանի, Գոռ Փարսադանի Փարսադանյանի հոգաբարձու Անիկ Օնիկի Վարդանյանին ազատել հոգաբարձուի պարտականությունների կատարումից: 

2.Անչափահաս Գևորգ Փարսադանի Փարսադանյանի խնամակալ Անիկ Օնիկի Վարդանյանին ազատել խնամակալի պարտականությունների կատարումից:     
3. Ուժը կորցրած ճանաչել Մեղրի համայնքի ղեկավարի 2018 թվականի սեպտեմբերի 19-ի N523, N 524 , N 525 որոշումները: 
 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից: 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Նելլի Մելքումյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner