Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 15-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ «ԱԳԱՐԱԿ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 Մ/ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ, 26-րդ  կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի  Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ կետով, մանկապարտեզի տեսակը կանոնադրությանը համապատասխանացնելու նպատակով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և  որոշման նախագծի  քվեարկության հետևյալ  արդյունքները` կողմ-9,  դեմ-0, ձեռնպահ-0,  Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի  համայնքի ավագանին

որոշում  է`

 1.Սյունիքի մարզի «Ագարակ քաղաքի թիվ 1 մ/մանկապարտեզ» համայնքային ոչ   առևտրային կազմակերպությունը վերանվանել  «Ագարակի մանկապարտեզ»  համայնքային ոչ   առևտրային կազմակերպություն: 

2.Հաստատել «Ագարակի մանկապարտեզ»  համայնքային ոչ   առևտրային կազմակերպության կանոնադրությունը  նոր խմբագրությամբհամաձայն հավելված 1-ի:

3.Հաստատել «Ագարակի մանկապարտեզ» համայնքային ոչ   առևտրային կազմակերպության  աշխատակիցների  թվաքանակը, հաստիքացուցակը  և  պաշտոնային դրույքաչափերը` համաձայն  հավելված 2-ի:  

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում  ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner