Այսօր: Երկուշաբթի, 6 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 37
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2019 թ.

ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքանակառավարման մասին»  օրենքի  42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով, «Քաղաքաշինության մասին»  օրենքի 23-րդ հոդվածով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N596 որոշմամբ հաստատված կարգի 100-րդ կետով, հիմք ընդունելով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի՝ ի դեմս աշխատակազմի քարտուղար Աննա Ավետիսյանի հայտը  (մուտք՝  2019 թվականի սեպտեմբեր 11-ի  N 3618).

 որոշում եմ՝

1.Տալ Մեղրիի համայնքապետարանին՝ ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ք. Ագարակում  և գ. Վահրավարում գոյություն ունեցող ջրավազանների վերակառուցման, գ. Կարճևանում, գ. Լեհվազում  և  գ. Նռնաձորում նոր ջրավազանների աշխատանքների համար շինարարության թույլտվություն (շինարարության թույլտվությունը կցվում է ):

2.Կառուցապատողը շինարարական աշխատանքները սկսելուց առնվազն երեք օր առաջ պարտավոր է Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացնել N2-5 ձևի տեղեկանք:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունման մասին իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
(2.02 Մբ)
Փաստաթուղթ՝3b7814a7-1e1b-439e-aef7-5b62f9d57846



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner