Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



22 հունվարի 2020 թ.

ԱՐՄՈ ԱՆՈՒՇԱՎԱՆԻ ԱԴԱՄՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԱՐՉԱԿԱՆ ՏՈՒՅԺ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ և 26-րդ կետերով, Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 154-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 275-283-րդ, 2191 –րդ և 305-րդ հոդվածներով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 34-րդ, 53-րդ , 58-60-րդ հոդվածներով , հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողօգտագործման , գյուղատնտեսության և գույքի կառավարման բաժնի մասնագետի կողմից 2019թվականի դեկտեմբերի 06-ին կազմված վարչական իրավախախտումների վերաբերյալ N2 արձանագրությունը, ինքնակամ կառույցի լուսանկարները
                                                                               ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձի կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելու համար Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենց փողոցի թիվ 23/22 հասցեի բնակիչ Արմո Ադամյանի նկատմամբ նշանակել վարչական տուգանք՝ 200 000(երկու հարյուր հազար )ՀՀ դրամի չափով:
2.Արմո Ադամյանը պարտավոր է սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից 15-օրյա ժամկետում նշանակված տուգանքի գումարը մուծել ՀՀ ֆինանսների նախարարության Մեղրի համայնքի 900305081276 հաշվեհամարին:Նշված ժամկետում տուգանքը կամավոր չմուծելու դեպքում այն կգանձվի օրենքով նախատեսված կարգով:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան ՝ երկամսյա ժամկետում: 4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Արմո Ադամյանին որոշման ընդունման մասին իրազեկելու հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՆԱ ՔՐԻՍՏԱՓՈՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner