Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



15 հուլիսի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՎՐԱ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՑԵԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հաշվի առնելով,  որ  Մեղրի  համայնքի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցում գտնվող 279 քմ համայնքային  սեփականություն  հանդիսացող հողամասի վրա կառուցված ինքնակամ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը,վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, նկատի ունենալով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին,  ղեկավարվելով  «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ  հոդվածի  1-ին մասի 22-րդ և 24-րդ կետերով, հիմք ընդունելով  Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշմամբ  հաստատված  կարգի  33-րդ կետը, Հայաստանի Հանրապետության  կառավարության  2005  թվականի  դեկտեմբերի  29-ի  թիվ 2387-Ն  որոշմամբ  հաստատված   կարգի   48-րդ կետը.

1.Հայաստանի Հանրապետության  Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի Չարենցի փողոցում գտնվող 0,02790 հա բնակավայրերի հողերի կատեգորիա՝ «խառը կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը և նրա վրա ինքնակամ կառուցված  199,1 քմ հասարակական նշանակության շինությունը՝կենցաղի տունը  դիտել որպես 1 (մեկ) միավոր և տրամադրել՝ <<Սյունիքի մարզ, Մեղրի համայնք, քաղաք Ագարակ, Չարենցի փողոց  թիվ  21/10>>  հասցե:

2.ՀՀ Սյունիքի մարզի  Մեղրի համայնքի քաղաք Ագարակ, Չարենցի փողոցի  թիվ 21/10 հասցեում գտնվող համայնքային սեփականություն  հանդիսացող հողամասի վրա կառուցված 199,1 քմ ինքնակամ շինությունը (հասարակական նշանակության շինություն՝կենցաղի տունհամարել Մեղրի համայնքի սեփականություն  և այն ճանաչել օրինական։ 

3.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման:  

4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության,  հողօգտագործման, գյուղատնտեսության  և  գույքի  կառավարման  բաժնի  պետի  վրա:

 

5.Որոշման կատարման վերահսկողությունը դնել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝83b4e0bb-1db6-4c5c-8c6d-e7fc22319950



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner