Այսօր: Երեքշաբթի, 23 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 48
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 2–Ի N9 ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 16-րդ հոդվածներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և որոշման նախագծի քվեարկության հետևյալ արդյունքները` կողմ-, դեմ-, ձեռնպահ-, Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                               որոշում է`

Հաստատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 2-ի N9 նիստի օրակարգը`

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասի աճուրդային կարգով օտարման մեկնարկային գինը սահմանելու մասին:

2.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:

3.Հողամասի նպատակային նշանակության փոփոխության նպատակով ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Ալվանք բնակավայրի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում նախատեսվող փոփոխությունը քննարկելու մասին:

4.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդային կարգով օտարելու մասին:

5.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:

6.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող հողամասից սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտի իրավունքով) տրամադրման վարձավճարը սահմանելու մասին:

7.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության իրավունքով տրամադրելու մասին:

8.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքը նվիրաբերելու մասին:

9.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող գույքի 2017 թվականի գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:

10.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 29-ի N134-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:

11.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Նռնաձոր բնակավայրի բնակիչներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելու  մասին:

12.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N115-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին:

13.«ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի քաղաքի արվեստի մանկական դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակելու համար Մեղրի համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուին համաձայնություն տալու մասին:

14.«Մեղրիի մարզամշակութային կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում նշանակելու համար Մեղրի համայնքի ղեկավարի ներկայացրած թեկնածուին համաձայնություն տալու մասին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner