Այսօր: Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 18-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ
Մեղրի ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2016 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 11-Ի N16-Ա ՈՐՈՇՈՒՄԸ, «ՄԵՂՐԻԻ ՄԱՐԶԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության   օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ, 15-րդ, 26-րդ կետերով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների  մասին»  Հայաստանի  Հանրապետության  օրենքի  9-րդ  հոդվածի  5-րդ  կետով, հիմք ընդունելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը  և  որոշման նախագծի քվեարկության  հետևյալ արդյունքները`  կողմ-9, դեմ-0,  ձեռնպահ-0,  Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի համայնքի ավագանին

որոշում  է`

   

1.Հաստատել  Հայաստանի  Հանրապետության   Սյունիքի  մարզի Մեղրի   համայնքի ղեկավարի  2016  թվականի  հոկտեմբերի 11-ի  «Մեղրիի մարզամշակութային կենտրոն»   համայնքային  ոչ  առևտրային կազմակերպություն ստեղծելու  մասին»   N16-Ա  որոշումը:

2.Հաստատել «Մեղրիի մարզամշակութային կենտրոն»  համայնքային  ոչ  առևտրային  կազմակերպության    կանոնադրությունը`  համաձայն հավելված 1-ի

3.Հաստատել«Մեղրիի մարզամշակութային կենտրոն»   համայնքային    ոչ    առևտրային  կազմակերպության  աշխատակիցների  թվաքանակը,  հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը`  համաձայն  հավելված 2-ի:  


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner