Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 21
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



13 օգոստոսի 2019 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ԳՆՄԱՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ (ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔ)ԱՇՈՏ ԽԱՉԱՏՈՒՐԻ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու  2019 թվականի  31 հուլիսի N 48 որոշումը և Աշոտ Խաչատուրի Մինասյանին գնման նախապատվության առաջարկությունը ընդունելու մասին համաձայնագիրը.

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի սեփականություն հանդիսացող, Ագարակ քաղաքի Չարենցի փողոցի թիվ 21/10 հասցեում գտնվող, օրինական ճանաչված 199,1 քառ.մ մակերեսով շինությունը (կենցաղի տունը), (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման 19.07.2019թ. N 19072019-09-0030 վկայական) և նրա համար սահմանված կարգով առանձնացված 0.0279 հա մակերեսով բնակավայրերի  հողերի կատեգորիա` «խառը կառուցապատման հողեր» գործառնական նշանակության հողամասը (ծածկագիր` 09-002-0060-0010) գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք), օրենքով սահմանված կարգով ՝ 1 236 411 (900305081482 հաշվեհամարին հասարակական շինության  համար 90 000 դրամ x 0,069 x 199,1 քմ = 1 236 411 /մեկ միլիոն երկու  հարյուր երեսուն վեց հազար չորս հայուր տասնութ/),95 418 (900305081367 հաշվեհամարին պահպանման և սպասարկման համար ամրակայած հողատարածքի համար 342 դրամ x 279 քմ=95 418   /իննսունհինգ հազար չորս հարյուր տասնութ / ) ՀՀ դրամով օտարել կառույցն իրականացրած ֆիզիկական անձ՝ Աշոտ Խաչատուրի Մինասյանին:

2.Վերը նշված չափերով ձևավորված վաճառքի գնին (վարձավճարին) հավելվում են տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը պետության կամ համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված վճարները` (վճարման անդորագրերի հիման վրա) 12 500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական գրանցման , 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ պետական տուրքի ,5000 (հինգ հազար) ՀՀ դրամ միասնական տեղեկանքի համար և 15000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ հասցե տրամադրելու համար՝  900305081433 հաշվեհամարին:

3. Ընդունել ի գիտություն, որ անշարժ գույքի առքուվաճառքի մասին պայմանագիրը ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքը՝ պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան տարածքային ստորաբաժանումում։

4.Կազմակերպական բաժնի պետին ՝ Վ. Սարգսյանին ապահովել սույն որոշումից բխող անհրաժեշտ գործառույթների իրականացումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անհայտ օգտատեր   ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝83b4e0bb-1db6-4c5c-8c6d-e7fc22319950



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner