Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N843-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N117-Ն որոշումը, Ֆիալետա Անտոնյանի՝ համայնքի ղեկավարին ներկայացրած 2018թ. սեպտեմբերի 18-ի N 3766-Ֆ հայտը`
Անհատ ձեռնարկատեր Ֆիալետա Անտոնյանին (գրանցման համարը՝ 79.931738) ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի փողոցի թիվ 31 հասցեում գտնվող հանրային սննդի օբյեկտում թույլատրել 2018 թվականի ապրիլի 1-ից մինչև 2018 թվականի սեպտեմբերի 30-ը զբաղվելու ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքով: