Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի պահանջներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի հուլիսի 19-ի N962-Ն որոշման պահանջներով, հիմք ընդունելով Մեղրի համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N99-Ն որոշումը և Մուշեղ Քարամյանի` Մեղրի համայնքի ղեկավարին ներկայացրած 2020թ. սեպտեմբերի 15-ի N3128-Ֆ հայտը.
Անհատ ձեռնարկատեր Մուշեղ Քարամյանին (գրանցման համարը` 72.1145562) թույլատրել ՀՀ Սյունիքի մարզի Մեղրի համայնքի Մեղրի քաղաքի Զ. Անդրանիկի 31 շենքում գտնվող հանրային սննդի օբյեկտում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում աշխատելու ժամը 24.00-ից հետո: