Այսօր: Շաբաթ, 4 Մայիսի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 41
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



27 հունիսի 2019 թ.

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՇՏԱԲԱՅԻՆ ՈՒՍՈՒՄՆԱՎԱՐԺՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության համակարգերի նախապատրաստման 2019թ. հիմնական միջոցառումների պլան»-ի՝ 2019 թվականի հուլիսի 31-ին Մեղրի համայնքում անց է կացվելու շտաբային ուսումնավարժություն «Անտառային հրդեհների կանխարգելման դեմ բնակչության հետ պրոֆիլակտիկական միջոցառումների կազմակերպումը» թեմայով: Ուսումնավարժության կազմակերպման և արդյունավետ անցկացման նպատակով, ո ր ո շ ու մ ե մ.

1. ՈՒսումնավարժության ղեկավարման շտաբի պետ նշանակել Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի կազմակերպական բաժնի պետ Վանիկ Սարգսյանին: 2. Շտաբը համալրել համապատասխան կազմավորումների հրամանատարներով, պատրաստ վիճակի պահել համայնքի ուժերը և միջոցները: 3. ՈՒսումնավարժությունում ընդգրկել՝ համայնքապետարանի ղեկավար կազմին, համայնքապետարանի աշխատակազմին և կազմավորումների հրամանատարներին: 4. Հաստատել ուսումնավարժության նախապատրաստման օրացուցային պլանը և ապահովել պլանով նշված միջոցառումների սահմանված ժամկետում կատարումը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Վանիկ Սարգսյան  
Կից փաստաթղթեր՝
(139.50 Կբ)
Փաստաթուղթ՝8c93d29d-d5e3-4897-8520-cceb040ab2f2



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner