Այսօր: Երեքշաբթի, 19 Հունվարի 2021թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 54-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 54-Ա


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

«ԱԳԱՐԱԿԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԿՈՄՈՒՆԱԼ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին»  Հայաստանի  Հանրապետության օրենքի 9-րդ, 25-րդ  հոդվածներով, առաջնորվելով  ՀՈԱԿ-ի կանոնադրությամբ  և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի  առաջարկությունը և  որոշման  նախագծի  քվեարկության  հետևյալ  արդյունքները`   կողմ-, դեմ-,  ձեռնպահ-, Հայաստանի  Հանրապետության Սյունիքի  մարզի Մեղրի  համայնքի  ավագանին 

 

որոշում  է՝

1.Լուծարել «Ագարակի բնակարանային կոմունալ տնտեսություն և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունն (այսուհետ՝ կազմակերպություն)՝ առանց իրավունքները և պարտականությունները իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

2.Հաստատել լուծարման հանձնաժողովի անհատական կազմը՝  համաձայն  հավելվածի:

3.Հաստատել  լուծարման  հետևյալ  կարգը  և  պայմանները`

1)Լուծարումն իրականացնել Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սահմանված կարգով,

2)պարտատերերի պահանջ ներկայացնելու ժամկետ սահմանել երկու ամիս,

3)պարտատերերը պահանջ կարող են ներկայացնել  գրավոր  ձևակերպված  կազմակերպության  իրավաբանական հասցե առաքված գրությամբ,

4) Լուծարման հանձնաժողովին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ

սահմանված կարգով և ժամկետում ավարտել  կազմակերպության լուծարման գործընթացը և 20-օրյա ժամկետում լուծարումից հետո մնացած գույքը  հանձնել  ՀՀ Սյունիքի մարզի Մեղրիի համայնքային բյուջե:    


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner