Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 93
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



18 հուլիսի 2018 թ.

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.
Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ք.Մեղրի 2-րդ բնակելի թաղամաս հասցեի բնակիչ Սահակ Համբարձումյանը , հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու պարտականությունը, ինչի կապակցությամբ 2018 թվականի հունիսի 28 -ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի գանձման հարցի քննության նպատակով: «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում, բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, վարչական մարմինը հաստատված է համարում հետևյալը.
Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.
Համաձայն Մեղրիի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսական և եկամուտների հավաքագրման բաժնի կողմից 27.06.2018թ. տրված  N123583417422100630 տեղեկանքի ` քննարկվող FORD MAVERICK 3.0 մակնիշի, 80OS990 պետ.համարանիշի փոխադրամիջոցը հանդիսանում է քաղաքացի Սահակ Համբարձումյանի սեփականությունը, ինչը «Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքով հանդիսանում է հարկվող օբյեկտ: Գույքի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է 279759 (երկու հարյուր յոթանասունիննը հազար յոթ հարյուր հիսունիննը) ՀՀ դրամ: Քաղաքացի Սահակ Համբարձումյանի կողմից նշված ժամանակահատվածի համար գույքահարկը օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 67559 (վաթսունյոթ հազար հինգ հարյուր հիսունիննը) ՀՀ դրամի չափով: 2018 թվականի հունիսի 28-ին «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի բ) կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում 2018 թվականի հուլիսի 18-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով պատշաճ ծանուցվել է (հիմք՝ 03.07.2018թ. փոստ. անդորրագիր AR226263398AM) քաղաքացի Սահակ Համբարձումյանը: Վերջինս չի ներկայացել վարչական վարույթի լսումներին:
Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.
ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ: Համաձայն «Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության իրավունքով նշված օրենքի 3-րդ հոդվածում նշված անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության արդյունքներից: Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է` հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի համար` գույքահարկ վճարող կազմակերպության գտնվելու (հաշվառման) վայրի համայնքի բյուջե: Փոխադրամիջոցի սեփականատեր համարվող ֆիզիկական անձը գույքահարկը վճարում է իր հաշվառման (գրանցման) վայրի համայնքի բյուջե: Նշված հաշվառման (գրանցման) բացակայության դեպքում գույքահարկի գումարը վճարում է իր հիմնական բնակության վայրի համայնքի բյուջե: Եթե ֆիզիկական անձի հիմնական բնակության վայրը Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է, ապա գույքահարկի գումարը վճարվում է փոխադրամիջոցի հիմնական գտնվելու վայրի համայնքի բյուջե: Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի` համայնքի ղեկավարը տեղական հարկերը, տուրքերը և վճարները չվճարող անձանց նկատմամբ օրենքով սահմանված կարգով կիրառում է համապատասխան միջոցներ.
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի, <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 53-րդ, 58-60-րդ հոդվածներով
որոշում եմ`

1.Քաղաքացի Սահակ Համբարձումյանից հօգուտ Մեղրի համայնքի բյուջե գանձել 279759 (երկու հարյուր յոթանսունիննը հազար յոթ հարյուր հիսունիննը) դրամ գույքահարկի գումար :
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Մեղրի համայնքի ղեկավարին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է հարկադիր կատարման՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության միջոցով՝ անբողոքարկելի դառնալուց հետո եռամսյա ժամկետում։
4.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն իրականացնում է Մեղրի համայնքի ղեկավարը:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Սահակ Համբարձումյանին որոշման ընդունման մասին իրազեկելուն հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՆՆԱ ՔՐԻՍՏԱՓՈՐՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
Hamaynq@meghri.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 209
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner