Այսօր: Երեքշաբթի, 19 Հունվարի 2021թ.
Մեղրիի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 13
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՄԵՂՐԻ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 41
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 41


Զեկ. ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ԿԱՐՃԵՎԱՆ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 3-Ի 16-Ա, 17-Ա, 18-Ա, 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 12-Ի 25-Ա, 26-Ա և 27-Ա ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ԱՌ ՈՉԻՆՉ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԱՏԱՐԱՆ ԴԻՄԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետով , <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> 3-րդ, 62-րդ հոդվածներով, հաշվի առնելով, որ Մեղրի համայնքը հանդիսանում է Կարճևան համայնքի իրավահաջորդը և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից ստացված գրությունը ՝Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Մեղրի համայնքի ավագանին

                                                                   որոշում է՝

 

1.Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Կարճևան գյուղական համայնքի ղեկավարի 2014 թվականի օգոստոսի 3-ի 16-Ա, 17-Ա, 18-Ա, 2016թվականի հուլիսի 12-ի 25-Ա, 26-Ա և 27-Ա որոշումներն առ ոչինչ ճանաչելու և հետևանքները վերացնելու հայցով դիմել Հայաստանի Հանրապետության վարչական դատարան:

2.Լիազորել Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի փաստաբան Մարիամ Աբրահամյանին (փաստաբանական գործունեության արտոնագիր N490) հանդես գալու Մեղրի համայնքի ավագանու անունից, լինելու ավագանու ներկայացուցիչը Հայաստանի Հանրապետության ընդհանուր իրավասության, վարչական, վերաքննիչ և վճռաբեկ դատարաններում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՄԽԻԹԱՐ ԶԱՔԱՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՆԵԼԼԻ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(16.97 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Սյունիքի մարզ ք.Մեղրի Զ.Անդրանիկի 2
+374 286 4-34-23
meghri.syuniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 10026169@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՄԵՂՐԻԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner